Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արհես­տա­կան խո­չըն­դոտ­ներ

Արհես­տա­կան խո­չըն­դոտ­ներ
06.09.2019 | 00:19
Մի շարք գոր­ծա­րար­նե­րի ու բիզ­նես­մեն­նե­րի հա­մար ծանր ժա­մա­նակ­ներ են: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ իշ­խա­նու­թյուն­նե­րը ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծում, ինչ-որ բան են ու­զում հաս­կաց­նել, բայց, ու­ղիղ տեքս­տով ա­սե­լու փո­խա­րեն, գնում են, ա­սենք, ու­նեց­ված­քի վրա կա­լանք դնե­լու կամ բիզ­նե­սի հա­մար չլս­ված նոր­մեր սահ­մա­նե­լու ճա­նա­պար­հով: Օ­րի­նակ, ՀՀԿ-ա­կան նախ­կին պատ­գա­մա­վոր Հա­կոբ Հա­կո­բյա­նին պատ­կա­նող «Երևա­նի գա­րե­ջուր» ըն­կե­րու­թյուն հար­կա­յին մար­մին­նե­րը հա­ճախ են այ­ցե­լում: «Ա­սում են, թե աշ­խա­տան­քա­յին սահ­ման­ված ժա­մից հե­տո որևէ աշ­խա­տող չպետք է լի­նի գոր­ծա­րա­նում, ղե­կա­վա­րու­թյունն էլ բա­ցատ­րում է, որ, ըստ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի, աշ­խա­տա­կից­նե­րին կա­րող են հա­վե­լյալ պա­հել, ին­չի դի­մաց ար­տա­ժա­մյա վար­ձավ­ճար է սահ­ման­ված: Դրա­նից հե­տո թո­ղել, գնա­ցել են: Ըստ երևույ­թին, ինչ-որ բան էին ու­զում հաս­կաց­նել, կամ ուղ­ղա­կի պետք էր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել գոր­ծա­րա­նը»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ